Որևէ մեկն ինձ հրահանգներ չի տալիս. վարչապետ

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք իրեն հրահագներ է տալիս Բիձինա Իվանիշվիլին, ասել է, թե որևէ մեկն իրեն հրահանգներ չի տալիս:

«Մենք աշխատում ենք որպես թիմ և ինձ որևէ մեկը որևէ հրահանգ չի տալիս, եթե նման բան էլ լինում է, ապա դա բխում է միայն երկրի շահերից։ Մեր որոշումների կայացման գործընթացն ամբողջովին թափանցիկ է: Մեր բոլոր հանդիպումներին, ժողովներին, բոլորը ամեն ինչ տեսնում են»,- հայտարարել է Գախարիան:

Նշենք, որ երեկ նախկին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել էր, որ իր վարչապետության ժամանակ Բիձինա Իվանիշվիլին իրեն հրահանգներ է տվել: