Վրաստանը պատրաստ է խթանել երկխոսությունը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև․ Պապուաշվիլի

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Վրաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ, տեղեկացնում է Վրաստանի խորհրդարանը։

Կողմերն ընդգծել են Վրաստանի և Հայաստանի միջև բարիդրացիական հարաբերությունները։ Նրանք քննարկել են երկկողմ համագործակցությունը, այդ թվում՝ խորհրդարանական մակարդակով։

Հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները։ Ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի կնքման կարևորությունը։

Շալվա Պապուաշվիլին ընդգծել է Վրաստանի պատրաստակամությունը՝ հանդես գալ որպես միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև և խթանել երկխոսությունը՝ ապահովելու համար տարածաշրջանային կայունությունն ու բարգավաճումը:

Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքը երկկողմ հարաբերությունների խորացման ուղղությամբ։