«Ոստիկանական քաղաք»-ը կկառուցի «Անագի» ընկերությունը

Վրաստանի պետական ​​գնումների գործակալության «Ոստիկանական քաղաք» նախագծի մրցույթում հաղթել է «Անագի» շինարարական ընկերությունը: «Անագի»-ն նախագիծը հաղթել է 125 մլն լարիով, այս գումարը 6,4 մլն լարիով պակաս է կառավարության սահմանած արժեքից։

«Անագին» 125 միլիոն լարիով կկառուցի 1 100 բնակելի բնակարան, հետևաբար մեկ բնակարանի կառուցումը բյուջեին կարժենա 113 հազար լարի։ Ըստ գնումների գործակալության կայքի՝ կենտրոնական բյուջեն «Անագի»-ին արդեն վճարել է 19 մլն լարիի կանխավճար։

Տեղեկության համաձայն, տարածքում շինարարական աշխատանքներն ակտիվ փուլում են։ Ծրագիրը նախատեսվում է ավարտել 2 տարվա ընթացքում։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին եղել են շինհրապարակում:

Ի դեպ, «Ոստիկանական քաղաքը» կառուցվում է վարչապետի նախաձեռնությամբ: Շինարարության ավարտից հետո առաջին փուլում բնակարաններ կստանան 1 000-ից ավելի գործող ոստիկաններ ու ՆԳՆ աշխատակիցներ։

«Ոստիկանական քաղաք» նախագիծն իրականացվում է Սաբուրթալո թաղամասում՝ Անա Պոլիտկովսկայա փողոցում: 6 հեկտար տարածքում կկառուցվեն 12 և 13 հարկանի բնակելի շենքեր, բնակելի համալիրի հետ միասին կկազմակերպվեն ժամանցի և սպորտային տարածքներ։