Ոստիկանությունը գազ չի կիրառել. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածում

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունում ճեպազրույցից հետո փոխնախարար Կախա Սաբանաձեն հայտարարել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ բողոքի ցույցի ընթացքում ոստիկանությունը գազ չի կիրառել ցուցարարների դեմ:

«Գազի մասին ապատեղեկություն է տարածվում: Ոստիկանությունը չի կիրառել գազ, և ես ուզում եմ, որ բոլորը հաշվի առնեն, որ անտեղի է նման ապատեղեկատվությունը», — ասել է Կախա Սաբանաձեն:

Հիշեցնենք՝ այս պահին Վրաստանի ԿԸՀ-ի մոտ ցույց է ընթանում: Ցուցարարները պահանջում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հրաժարականը և վերընտրություններ նշանակել:

Հիշեցնենք՝ ավելի վաղ տարածվեցին կադրեր, որ ոստիկությունը ջրցան մեքենա է կիրառել, իսկ քիչ անց տեղում գտնվող լրատվամիջոցները արցունքաբեր գազ կիրառելու մասին տեղեկություն տարածեցին: