«Վրացական երազանք»՝ 36%, ՄԱՇ՝ 27%. Edison Research

«Ֆորմուլա» հեռուստաընկերության պատվերով Edison Research ամերիկյան ընկերությունը հանրային կարծիքի նոր հետազոտություն է անցկացրել։

«Եթե ՏԻՄ ընտրություններն անցկացվեն այսօր, ո՞ր քաղաքական ուժի օգտին կքվեարկեք» հարցին ընտրողների 36%-ը պատասխանել է՝ «Վրացական երազանք», 27% -ը՝ «Միացյալ ազգային շարժում», 11%-ը՝ «Գիորգի Գախարիա — Վրաստանի համար»:

Ինչ վերաբերում է մյուս կուսակցություններին, ըստ «Ֆորմուլա»-ի՝ արդյունքները  բաշխվել են հետևյալ կերպ.

«Լեյբորիստական ​​կուսակցություն» — 4%
«Լելո» — 4%
«Զուրաբ Ջափարիձե — Ավելի շատ ազատություն»- 4%
«Եվրոպական Վրաստան» — 2%
«Գիրչի» — 2%
«Երրորդ ուժ — Ստրատեգիա Աղմաշենեբելի»  — 2%
«Հայրենասերների դաշինք» — 2%
«Էլենե Խոշտարիա — Ժամանակն է» — 1%
«Անա Դոլիձե — Ժողովրդի համար» — 1%
«Քաղաքացիներ» — 1%
Այլ — 3%

Սրա հետ մեկտեղ,  հարցին՝ «եթե քո քաղաքում այսօր տեղի ունենային ՏԻՄ ընտրություններ, ու՞մ օգտին կքվեարկեիր», ըստ Edison Research-ի, հարցվածների 43%-ը նշել է՝ «Վրացական երազանք», 39%-ը՝ ընդդիմության որևէ թեկնածու,18%-ը ՝ «Վրաստանի համար»:

Ինչ վերաբերում է Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուներին, ըստ Edison Research-ի, մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնում հարցվածների 43% -ը կընտրեր Կախա Կալաձեին, 30%- ը՝ Նիկա Մելիային, 12%-ը՝ Գիորգի Գախարիային, 6%-ը՝ Անա Դոլիձեին, Անա Բիբիլաշվիլիին՝ 3%-ը, իսկ մյուս թեկնածուներին՝ 6%-ը:

Edison Research-ի հետազոտական ​հարցումներն իրականացվել են սեպտեմբերի 12-ից սեպտեմբերի 25-ը: Հարցմանը մասնակցել է ընտրության հնարավորություն ունեցող 18 տարին լրացած 1500 մարդ։