«Վրացական երազանք». Վրաստանը կոռուպցիայի բացակայության առումով լավագույնների շարքում է

Վրաստանը կոռուպցիայի բացակայության առումով 100 տոկոսանոց գնահատման համակարգով ստացել է 67 տոկոս, զբաղեցնում է 35-րդ տեղն աշխարհում և մտնում է Եվրոպայի լավագույն 20 երկրների շարքը։

Այս տեղեկությունը տարածել է «Վրացական երազանք» կուսակցությունը։

Ըստ կուսակցության՝ կոռուպցիայի բացակայության առումով Վրաստանը գերազանցում է ԵՄ բոլոր թեկնածու երկրներին, ԵՄ և ՆԱՏՕ-ի 14 անդամ պետություններին՝ Իտալիային, Խորվաթիային, Հունաստանին, Սլովենիային, Սլովակիային, Ռումինիային, Հունգարիային, Բուլղարիային, Մալթային, Կիպրոսին, Չեռնոգորիային, Հյուսիսային Մակեդոնիային, Թուրքիային, Ալբանիային։

Եվրոպայում կոռուպցիայի ամենացածր մակարդակով առաջատարներն են Դանիան, Նորվեգիան և Շվեդիան։

«Ուսումնասիրությունը նաև բացահայտել է Եվրոպայի ամենակոռումպացված երկրները։ Ուկրաինան առաջին տեղում է կոռուպցիայի առումով Եվրոպայում, որին հաջորդում է Ալբանիան, իսկ Եվրոպայի երրորդ ամենակոռումպացված երկիրը Մոլդովան է։ Ռուսաստանը Սերբիայից հետո զբաղեցնում է հինգերորդ տեղը Եվրոպայի ամենակոռումպացված երկրների վարկանիշային աղյուսակում», — նշված է տեղեկության մեջ: