«Վրացական երազանքը» ևս մեկ պատգամավոր կորցնելուց հետո կզրկվի սահմանադրական մեծամասնությունից

115 պատգամավորից բաղկացած խորհրդարանական մեծամասնությունից ևս մեկ անդամի դուրս գալու դեպքում «Վրացական երազանք»-ը կկորցնի 3/4-րդով սահմանադրական մեծամասնությունը:

Կուսակցությունից հեռացած պատգամավորներ Էկա Բեսելիայից և Լևան Գոգիչաիշվիլիից հետո մեծամասնությունից դուրս գալու մասին հայտարարություն անելու համար են պատրաստվում Գեդևան Փոփխաձեն և Բեքա Նացվլիշվիլին: Գրում է Interpressnews-ը։ Այդ դեպքում «Վրացական երազանքը» կունենա 111 պատգամավոր, ինչը սահմանադրության 3/4-րդով ընդունելու համար բավարար չէ, քանի որ սահմանադրությունում փոփոխություններ մտցնելու համար նվազագույնը 113 պատգամավորի ձայն է անհրաժեշտ:

Նոր սահմանադրության համաձայն, գործում է սահմանադրական փոփոխությունների երկրորդ կարգը, ըստ որի, սահմանադրական փոփոխություններ հնարավոր է իրականացնել պատգամավորների 2/3-րդի մեծամասնությամբ, սակայն դա կլինի, եթե հաջորդ գումարման խորհրդարանը իր հավանությունը տա։