«Վրացական երազանքը» ներկայացրել է մեծամասնական թեկնածուներին

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն այսօր` հուլիսի 20-ին մեկնարկում է նախընտրական քարոզարշավը: Այս պահին կուսակցությունը ներկայացնում է մեծամասնական թեկնածուներին:

Արտակարգ հանրահավաքի ընթացքում ելույթի ժամանակ կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին նշեց` գլխավոր նպատակը նոր աշխատատեղեր ստեղծելն է:

Ներկայացնում ենք հիմնականում կամ մասամբ հայաբնակ շրջանների մեծամասնական թեկնածուներին.

Մառնեուլի և Գարդաբանիի մեծամասնական թեկնածու է ընտրվել Զաուր Դարգալին: Դմանիսիի, Թեթրիծղարոյի և Ծալկայի թեկնածուն է  Գոգի Մեշվելիանին:

Անտոնո Գոլաշվիլին` Ախալցիխեի, Ադիգենիի մեծամասնական թեկնածուն է:

Նինոծմինդայի և Ախալքալաքիի թեկնածուն Սամվել Մանուկյանն է:

Քաղխորհուրդը հաստատել է ընտրական ցուցակը հուլիսի 19-ին:

Հիշեցնենք՝ 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին: Վերջերս ընդունված սահմանադրական փոփոխությունների արդյունքում Վրաստանի նոր խորհրդարանը կձևավորվի 120 համամասնական, 30 մեծամասնական կարգով ընտրված պատգամավորներից: