Վրաստան այցելուների թվով հայերը երրորդն են

2023 թվականին Վրաստան այցելուների ամենամեծ թիվը՝ 1,2 միլիոն, գրանցվել է Ռուսաստանի Դաշնությունից, ինչը կազմում է այցելուների ընդհանուր թվի 23,2 տոկոսը։ Երկրորդ տեղում Թուրքիան է՝ 21,4 տոկոս, երրորդում՝ Հայաստանը՝ 13,5 տոկոս։

Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, 2023 թվականին Վրաստանի տարածք է մուտք գործել 7,1 մլն միջազգային ոչ ռեզիդենտ ճանապարհորդ, ինչը 30,3 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։

Ըստ այդմ, ամենամեծ թվով այցելություններ են կատարել Ռուսաստանի Դաշնության (1,42 մլն), Թուրքիայի (1,40 մլն) և Հայաստանի (962,5 հազար) քաղաքացիները։