«Վրաստան» թերթի այս համարում

«Ալիք Մեդիան» «Վրաստան» թերթի հետ համագործակցության շրջանակներում շաբաթական կտրվածքով ներկայացնում է թերթում տեղ գտած գլխավոր նորություններից հատվածներ:

Վրաստանի վարչապետը մասնակցում է Մյունխենի անվտանգության համաժողովին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերի հրավերով, փետրվարի 18-20-ը, համաշխարհային առաջնորդների հետ միասին, կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։

Համաժողովի շրջանակներում նախատեսվում են Վրաստանի վարչապետի բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ ինչպես քաղաքական մակարդակով, այնպես էլ՝ գործարար-օղակների ներկայացուցիչների ու խոշորագույն ընկերությունների ղեկավարների հետ։ Նշենք, որ Մյունխենի անվտանգության համաժողովը միջազգային անվտանգության քաղաքականության համաշխարհային առաջատար ֆորումն է, որն ամեն տարի փետրվարին հավաքում է ավելի քան 450 բարձրագույն որոշումներ կայացնողների եւ առաջնորդների ամբողջ աշխարհից՝ քննարկելու միջազգային անվտանգության քաղաքականության ամենահրատապ հարցերը:
Թեա Ախվլեդիանի.«Ձեր զարգացման աջակցությունը մեր կարևորագույն խնդիրն է»

Վրաստանի հաշտեցման եւ քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարար Թեա Ախվլեդիանին, Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջան կատարած աշխատանքային այցի շրջանակներում, Ախալցիխեում հանդիպում ունեցավ Սամցխե-Ջավախեթիի համալսարանի դասախոսների, ուսանողների հետ։

Պետնախարարը հանդիպման մասնակիցներին մանրամասնեց քաղաքացիական իրավահավասարության եւ ինտեգրման պետական քաղաքականության առաջնահերթությունները, խոսեց ընթացիկ տարվա համար ծրագրված նախագծերի եւ ակտիվությունների մասին։ Մենք ծրագրել ենք մի շարք նորույթներ, որոնք կարելի է ներկայացնել 5 առաջնահերթային ուղղություններում։ Այդ առաջնահերթությունների թվում կարեւորագույնը պետական լեզվի ուսուցման ակտիվացումն է։ Մնացած առաջնահերթությունները փոխկապակցված են։ Որպեսզի կարողանաք դրանք իրականացնել, հարկ է, առաջին հերթին, հասնել նրան, որպեսզի մեր համաքաղաքացիները, խոսքս վերաբերում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, լիարժեք տիրապետեն պետական լեզվին, որպեսզի ոչ վրացական դպրոցների շրջանավարտների 99,5 տոկոսը կարողանա խոսել վրացերեն։ Վրաց լեզվի ուսուցումը, որը սկսվում է դպրոցական կրթության մակարդակից, շարունակվելու է նաեւ հաջորդ աստիճաններում,- հայտարարեց Թեա Ախվլեդիանին։ Հանդիպումն անցավ հարցուպատասխանի կարգով, որի ընթացքում պետնախարարը պատասխանեց ուսանողներին եւ դասախոսներին հետաքրքրող հարցերին։
Կարևորագույն խնդիրը՝ Սադախլոձի և Բագրատաշենի սահմանային անցակետերում ընթացակարգի դյուրացումն է
Փետրվարի 14-ին, Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լեւան Կակավայի գլխավորած պատվիրակությունը, Վրաստան-Հայաստան սահմանային Բագրատաշենի անցումակետում, հանդիպում ունեցավ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի հետ:Լեւան Կակավան եւ Ռուստամ Բադասյանը շրջայցեցին Բագրատաշենի անցակետի տարածքում, ծանոթացան սահմանահատման գործընթացի պատշաճ կազմակերպման եւ սպասարկման պայմաններին: Ընդգծվեց, որ, արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների եւ քաղաքացիների համար, սահմանային անցակետերով դյուրին եւ արագ տեղաշարժի ապահովումը երկու երկրների մաքսային մարմինների առաջնահերթություններից է: Հանդիպմանը Լեւան Կակավան եւ Ռուստամ Բադասյանը անդրադարձան համագործակցության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներին: Նշվեց, որ, հարկային եւ մաքսային վարչարարության ոլորտներում, երկու երկրների միջեւ առկա իրավապայմանագրային հարաբերությունները հնարավորություն են տալիս ակտիվ փոխգործակցել երկկողմ, ինչպես նաեւ միջազգային հարթակներում: Կողմերն ընդգծեցին Վրաստանի եւ Հայաստանի միջեւ տրանսպորտային միջոցների եւ ապրանքների միջազգային փոխադրումներին առնչվող էլեկտրոնային տվյալների նախնական փոխանակման գործընթացի կարեւորությունը պայմանագիրը ստորագրվել է 2019 թվականի նոյեմբերի 18-ին, ուժի մեջ մտել 2021 թվականի մայիսի մեկին՝ ուրախությամբ փաստելով, որ համակարգի գործարկումը նախատեսվում է առաջիկա շաբաթների ընթացքում: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ էլեկտրոնային հաշիվապրանքագրերի համակարգերի ինտեգրման անհրաժեշտությանը: Քննարկվեցին երկկողմ համագործակցության մի շարք այլ ուղղություններ եւս: Կողմերը պատրաստակամություն հայտնեցին ակտիվացնել գործուն քայլերը՝ ձեռքբերված պայմանավորվածությունները կենսագործելու ուղղությամբ: Եկամսուտների ծառայության եկավարը դական գնահատեց հանդիպման արդյունքներն եւ ընդգծե առավել սերտ համագոծակցության անհրաժեշտությունը: Հանդիպմանը վրաական կողմը ներկայանում էին Վաստանի ֆինանսների նախաաության վելուծական ծառայության ղեկավար ոնի Շուրղուլիան, եըամուտների ծառայության պեի տեակալ Վլադիմիր Խունդաձեն, մաքսային դեպարտամենտի ղեկավար Զուրաբ Սիճինավան, սպասարկման դեպարտամենտի պետ Լեւան Դգեբուաձեն, միջազգային հարաբերությունների դեպարտամենտի պետ Սամսոն Ուրդիան եւ տեղեկատվական-տեխնոլոգիական կենտրոնի ղեկավա Նոդա Կակրիաշվիլին: Փետրվարի 16-ին կայացավ Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Մզիա Ջորջիոբանի եւ Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանի հանդիպումը, որի ընթացքում կողմերը համաձայնություն ձեռք բերեցին հետագա համագործակցության համար։