Վրաստանը բժշկական դիմակներ կարտադրի

Վրաստանում բժշկական դիմակներ արտադրելու ցանկություն է հայտնել երկու կազմակերպություն: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի առողջապահության նախարարությունը:

Նախարարությունը կոմերցիոն գաղտնիություն պահպանելու նպատակով չի բարձրաձայնել կազմակերպությունների տվյալները, միայն նշվում է, որ տվյալ կազմակերպություններն արդեն ստացել են համաձայնություն ու սկսել են արտադրական աշխատանքով զբաղվել:

Առողջապահության նախարարությունը կոչ է արել կազմակերպություններին հնարավորինս արագ իրականացնել արտադրման գործընթացը:

Ինտերպրեսնյուս լրատվամիջոցը կապվել է դեղորայքային խոշոր կազմակերպությունների՝ PSP-ի, Aversi-ի և JPC-ի հետ, որոնք նշել են, որ տեղում բժշկական դիմակներ արտադրելու հնարավորություն չունեն:

Հիշեցնենք՝ Վրաստանը սկսում է բժշկական դիմակներ արտադրել կորոնավիրուսի տարածումը կասեցնելու նպատակով: