Վրաստանը ցորենի մատակարարման խնդիր չունի

Երկրում ցորենի մատակարարման խնդիր չկա, հայտարարել է Վրաստանի Ցորեն և ալյուր արտադրողների ասոցիացիան։

Ըստ ասոցիացիայի, քանի որ ցորենի շուկայում տիրող իրավիճակը և պարենային անվտանգությունը հանրային մեծ հետաքրքրություն են ներկայացնում, հարկ է նշել, որ առաջիկա ամիսներին Վրաստանի շուկայում իրավիճակը կայուն կլինի՝ ելնելով միջազգային և վրացական շուկաներում ներկա իրավիճակից:

«Կցանկանայինք արձագանքել վերջերս տարածված այն տեղեկատվությանը, որ եթե Ռուսաստանից ցորենի ներկրումն ընդհատվի, կարող են խնդիրներ առաջանալ երկրի պարենային անվտանգության առումով, քանի որ ցորենի մատակարարման հիմնական մասնաբաժինը կատարվում է այդ երկրից։

Այսօրվա դրությամբ երկրի ցորենի մատակարարման խնդիր չկա, և երկրի պարենային անվտանգությունը լիովին պաշտպանված է, առկա երկամսյա պաշարները համապատասխանում են ՄԱԿ-ի առաջարկություններին և տրամադրվում են գործարանների կայուն գործունեության հիման վրա»,- նշել են ասոցիացիայից: