Վրաստանը՝ Գինու առևտրի համաշխարհային խմբի նախագահ

Հաջորդ տարի՝ 2023 թվականին, Վրաստանը կնախագահի Գինու առևտրի համաշխարհային խումբը (World Wine Trade Group), հայտնում է Վրաստանի գինու ազգային գործակալությունը։

«2023 թվականին Վրաստանը կդառնա Գինու առևտրի համաշխարհային խմբի (WWTG) նախագահը։ Նշված խմբում Վրաստանի մասնակցության հիմնական նպատակն է մեծացնել վրացական գինու արտահանման ներուժն ու շուկաները, ինչը շատ կարևոր է վրացական գինեգործության համար։

Այս տարի խմբի նախագահող երկիրը Ամերիկայի Միացյալ Նահանգներն էր», — ասել է Գինու ազգային գործակալության նախագահ Լևան Մեխուզլան։

Նշենք, որ World Wine Trade Group-ը գինի արտադրող երկրների միություն է (Արգենտինա, Ավստրալիա, Կանադա, Չիլի, Վրաստան, Նոր Զելանդիա, Հարավային Աֆրիկա, ԱՄՆ, Ուրուգվայ): Կազմակերպության հիմնական նպատակն է խթանել և ավելի հեշտ դարձնել գինու առևտուրը։