Վրաստանի արտգործնախարարի առաջին հանդիպումը Բորելի հետ

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին Բրյուսել կատարած այցի ընթացքում հանդիպել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի հետ։

Հանդիպման մասին ԱԳՆ ղեկավարը թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել.

«Ուրախ եմ, որ Վրաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում առաջին հանդիպումն ունեցա Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի հետ։ Մենք քննարկել ենք Վրաստանի՝ Եվրամիությանն ինտեգրվելու օրակարգը և մեր երկրի առաջընթացն այս ուղղությամբ։ Այս համատեքստում ես Եվրամիության աջակցության հույս ունեմ։

Մենք խոսեցինք նաև տարածաշրջանում անվտանգության միջավայրի և տարածաշրջանային անվտանգության մեջ Եվրամիության դերի մասին», — գրել է Դարչիաշվիլին Twitter-ի իր էջում։