Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահին

Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Այս մասին Պապուաշվիլին թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ կից հրապարակելով լուսանկարներ:

«Պատիվ ունեցա հանդիպելու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Վերահաստատվեց Վրաստանի և Հայաստանի միջև բարեկամական կապերն էլ ավելի ամրապնդելու պատրաստակամությունը», — թվիթերի իր միկրոբլոգում գրել է Վրաստանի խորհրդարանի նախագահը: