Վրաստանի բանակը կապահովվի թարմ մսով

Վրաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ զինված ուժերում բարեփոխումները շարունակվում են, որի շրջանակներում 2020 թվականի սկզբից զինծառայողներին մատակարարվում է թարմ, բարձրորակ վրացական տավարի միս և արդեն ծրագրվում է մատակարարել նաև կրկին թարմ, ոչ սառեցված խոզի միս։

«Զինված ուժերում սննդի որակի բարելավմանն ուղղված աշխատանքները պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին անվանել է նախարարության գերակա ուղղություններից մեկը և կարևոր փոփոխություններ են իրականացվում այս առումով»,-ասված է հայտարարության մեջ: