Վրաստանի հարաբերությունները Եվրամիության և Գերմանիայի հետ ճգնաժամային են. Ֆիշեր

Վրաստանում Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերը հայտարարել է, որ անվիզա ռեժիմի արտոնությունը Վրաստանին տրվել է որոշակի պայմաններով, և եթե պայմանները չկատարվեն, հետևանքներ կլինեն:

«Վրաստանի հարաբերությունները Եվրամիության և Գերմանիայի հետ  գտնվում են լուրջ ճգնաժամի մեջ։ Միայն Վրաստանն ունի այս ճգնաժամի լուծման բանալին։ Անկախությունից ի վեր մենք Վրաստանի լավ, հուսալի գործընկեր ենք եղել և ցանկանում ենք շարունակել մեր գործընկերությունը, բայց միայն այն դեպքում, եթե Վրաստանը նույնպես ցանկանա լինել լավ գործընկեր։ Առանց վիզայի ռեժիմը արտոնություն է, որը կախված է որոշակի պայմաններից։ Մենք կտեսնենք, թե ինչպիսին կլինի Վրաստանի կառավարության արձագանքը, և կձեռնարկենք համապատասխան միջոցներ», — ասել է Ֆիշերը։

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 15-ին, Վրաստանի հարցը քննարկվել է նաև Եվրամիության արտաքին գործերի խորհրդի նիստում։ Ինչպես հանդիպումից հետո մամուլի ասուլիսում ասել է Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը, Վրաստանի կառավարությունը պետք է որոշակի պայմաններ կատարի, որպեսզի վիզային ռեժիմը չկասեցվի։ Եվրամիությունը «Վրացական երազանք»-ի կառավարությանը մինչև օգոստոսի վերջն է ժամանակ տվել պայմանները կատարելու համար։

Առաջարկների կատարման վերջնաժամկետը` մինչև օգոստոս. Կայա Կալաս