Վրաստանը գիշերային անվտանգ երկրների շարքում չորրորդն է

Վրաստանը չորրորդն է այն երկրների շարքում, որտեղ գիշերը միայնակ քայլելն անվտանգ է։ Տեղեկությունը տարածվել է X (նախկին Twitter) սոցիալական ցանցում՝ միջազգային հեղինակավոր NUMBEO վերլուծական տեղեկատվական ցանցի տվյալներով:

Առաջին տեղում է Խորվաթիան, որին հաջորդում են Սլովենիան՝ երկրորդ, Իսլանդիան՝ երրորդ տեղերում։ Վրաստանի հարևաններից Ռուսաստանը ցանկում զբաղեցնում է 31-րդ, Թուրքիան՝ 32-րդ հորիզոնականը:

Ամենաանվտանգ երկրների թոփ 10-ն ունի հետևյալ տեսքը.

  • Խորվաթիա
  • Սլովենիա
  • Իսլանդիա
  • Վրաստան
  • Շվեյցարիա
  • Չեխիա
  • Դանիա
  • Էստոնիա
  • Ֆինլանդիա
  • Նիդեռլանդներ