Վրաստանի կառավարությունը 10% տնտեսական աճ է ակնկալում

Վրաստանի կառավարությունը մինչև տարեվերջ կանխատեսում է 10% տնտեսական աճ, իսկ հաջորդ տարի՝ 6%։ Այս մասին հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվլին։

«Հոկտեմբերին Վրաստանի տնտեսությունն աճել է 6,9%-ով, իսկ ընդհանուր առմամբ 10 ամիսների ընթացքում աճը կազմել է 10,5%։ Ըստ այդմ, այս տարվա տնտեսական աճը 9,5%-ից հասել է 10%-ի։ Բավականին բարձր աճ է սպասվում նաև գալիք տարի՝ 6%։ Իսկ 2022-25 թվականներին միջին տնտեսական աճը կլինի բավականին բարձր՝ 5,5 տոկոսի սահմաններում։

Տնտեսության ընդհանուր ծավալը հաջորդ տարի կգերազանցի 65 միլիարդ լարին, ինչը նշանակում է, որ մեկ շնչին բաժին հասնող ՀՆԱ-ն կկազմի ավելի քան 5500 դոլար»,- հայտնել է Խուցիշվիլին։

Նշենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մեկ շնչին բաժին հասնող ՀՆԱ-ի ակնկալվող աճը մինչև 5,5 հազար դոլար՝ անվանել էր «Պատմական մաքսիմում»։ Վարչապետը նաև նշել է, որ Վրաստանի պետական ​​պարտքը 2022 թվականին կնվազի մինչև ՀՆԱ-ի 51,1%-ը՝ ներկայիս 60%-ից։

Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր