Բուստեր դոզայի ընդունման ժամկետը կրճատվել է

Վրաստանի առողջապահության նախարարի հրամանով այսպես կոչված խթանիչ՝ բուստեր դոզայի ընդունման ժամկետը կրճատվել է 6-ից մինչև 5 ամիս:

Հրամանի համաձայն, Pfizer/BioNTech խթանող դոզան երկրում պետք է կիրառվի պատվաստման նախնական կուրսի ավարտից առնվազն 5 ամիս հետո, որը հաշվարկվում է երկրորդ դոզայի օրվանից:

Գործակալությունը նշում է, որ որպես բուստեր դոզա կարելի է ընդունել նույն կամ այլ պատվաստանյութ:

Վրաստանում կորոնավիրուսի դեմ խթանող դոզան կարող է օգտագործել 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր ոք, ով մինչ այդ պատվաստվել է ցանկացած պատվաստանյութի երկու դեղաչափով։ 

60 տարեկանից բարձր անձանց մոտ, ովքեր պատվաստվել են «Sinovac»-ով և «Sinopharm»-ով, խթանող դոզան կարող է տրվել 3-ից 6 ամիս ընդմիջումներով: 

Հիշեցնենք՝ ներկայումս Վրաստանում պատվաստումներն իրականացվում են «Sinovac»,«Sinopharm» և «Pfizer» պատվաստանյութերով։