Վրաստանի կառավարությունը կքննարկի նոր կարգավորումներ սահմանելու հարցը

Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի խոսքով, վաղը կառավարությունում քննարկումներ կանցկացվեն, ներառված է նաև կորոնավիրուսի հետ կապված նոր սահմանափակումներ կիրառելու հավանականությունը, ինչպես նաև կհստակեցվեն, թե որ կազմակերպություններն են աշխատելու ոչ աշխատանքային օրերին:

Տիկարաձեն լրագրողների հետ զրույցում նկատել է, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Վրաստանում բարդացել է` ելնելով նրանից, որ երկրում կորոնավիրուսի տասը հազարից ավելի ակտիվ վարակակիր կա, առողջապահական համակարգի վրա ճնշումն աճում է:

«Խորհրդի ներկայացուցիչները կքննարկեն երկրում նոր կարգավորումներ սահմանելու հարցը: Կանդրադառնանք նաև գալիք ոչ աշխատանքային օրերին, կհստակեցնենք, թե որ ուղղություններով կշարունակվի աշխատանքը, որով՝ ոչ»,- նշել է Տիկարաձեն: