Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդը մահացել է

93 տարեկան հասակում, Պատրիարքական Աթոռին բարձրանալուց 49-րդ տարում, մահացել է  Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդը:

Այսօրվանից մինչև նոր Պատրիարքի ընտրությունը, Վրաց Ուղղափառ Եկեղեցին կկառավարվի Մետրոպոլիտ Շիո Մուջիրիի կողմից։

Այսօր` մարտի 17-ին առավոտյան հայտնի էր դարձել, որ առողջական վիճակի վատթարացման պատճառով Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդը հոսպիտալացվել է:

Վրաստանի պատրիարքարանը մարտի 17-ի առավոտյան հայտնել էր. «առողջական վիճակի անսպասելի բարդացման պատճառով Նորին Սրբություն և Երանություն Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ն այս պահին գտնվում է Կովկասի բժշկական կենտրոնում: Վիճակը խնդրահարույց է, սակայն կայուն»: