Վրաստան ներկրված նավթամթերքի շուրջ 81 տոկոսը ռուսական է

Վրաստանի «Նավթամթերք ներմուծողների միության» տվյալների համաձայն, 2023 թվականի 6 ամիսների տվյալներով՝ Ռուսաստանը Վրաստանի համար բենզինի և դիզվառելիքի հիմնական մատակարարն է:

Առաջին կիսամյակում Վրաստան ներկրված վառելիքի 81,1 տոկոսը բաժին է ընկել Ռուսաստանին։

Ընդհանուր առմամբ, 2023 թվականի առաջին 6 ամիսներին Վրաստան բենզինի և դիզելային վառելիքի ներկրումն աճել է տարեկան 6,2 տոկոսով և կազմել 554 հազար 200 տոննա։ Դրանցից 273 հազար 700 տոննան բենզին է, 280 հազար 500 տոննան՝ դիզվառելիք։

Վրաստան վառելիքի ներմուծումն ըստ երկրների.

  • Ռուսաստան՝ 449 հազար 500 տոննա,
  • Ռումինիա՝ 77 հազար 600 տոննա,
  • Թուրքմենստան՝ 11 հազար 400 տոննա,
  • Ադրբեջան՝ 9 500 տոննա,
  • Բելառուս՝ 5000 տոննա,
  • Արաբական Միացյալ Էմիրություններ՝ 1000 տոննա,
  • Ուկրաինա՝ 100 տոննա,
  • Բուլղարիա՝ 100 տոննա: