Վրաց ժողովուրդը չպետք է բաց թողնի պատմական հնարավորությունը․ Մեցոլա

Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի խոսքով, պետք է ավելի շատ աշխատել Վրաստանի՝ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու ուղղությամբ, որպեսզի վրաց ժողովուրդը բաց չթողնի պատմական հնարավորությունը:

Նա շնորհակալություն է հայտնել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին վրաց ժողովրդի եվրոպական նկրտումներին նվիրվածության համար և ասել, որ հույս ունի՝ Զուրաբիշվիլին կթեթևացնի երկրում առկա բևեռացումը։

«Դրա համար մենք պետք է տեսնենք շոշափելի քայլեր մի քանի առաջարկությունների վերաբերյալ, ինչպիսիք են՝ ժողովրդավարության պաշտպանությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, մամուլի ազատությունը և լրագրողների պաշտպանությունը, բանտարկյալների հիմնարար իրավունքների և արժանապատվության պաշտպանությունը։ Այստեղ կկրկնեմ, որ մենք արդեն հայտնել ենք մեր մտահոգությունը Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի վերաբերյալ»,- ասել է Մեցոլան:

Նրա խոսքով, Բրյուսելը պատրաստ է աջակցել Վրաստանին Եվրամիության անբաժանելի մաս դառնալու համար:

Ի դեպ, մայիսի 31-ից Զուրաբիշվիլին Բրյուսելում է: 13 տարվա դադարից հետո առաջին անգամ Վրաստանի նախագահը ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում:

Վրաստանը կստանա ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ․ նախագահ