Վրաստանի միջազգային սևծովյան համալսարանը (IBSU) նոր սեփականատեր ունի։ Փոփոխությունն արդեն հրապարակվել է Պետական ռեգիստրում։
Փաստաթղթերը ցույց են տալիս, որ Վրաստանի ազգային համալսարանը (SEU) գնել է IBSU-ն 12 մլն 93 հազար 104 ԱՄՆ դոլարով։
Սեփականատերերի մասին տեղեկությունը Պետական ռեհիստրում հրապարակվել է օգոստոսի 27-ին։ Այս տվյալների համաձայն՝ Միջազգային սևծովյան համալսարանի 100% բաժնետոմսերի սեփականատերը Վրաստանի ազգային համալսարանն է։ Տնօրենը Կախա Շենգելիան է։