Վրաստանի նախագահականը լուսավորվել է Ուկրաինայի դրոշի գույներով

Վրաստանի նախագահի Օրբելիանի պալատը լուսավորվել է Ուկրաինայի դրոշի գույներով։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին սոցցանցերում տարածել է շենքի լուսանկարները։

«Այսօր՝ ի նշան Ուկրաինայի հանդեպ համերաշխության, նախագահական պալատում ցուցադրվել է ռուս-ուկրաինական պատերազմի թեմայով գեղանկարիչ Լևան Սոնղուլաշվիլիի ստեղծած Noli Me Tangere/ կտավը։ Մինչև փետրվարի 24-ը, ժամը 03:00-ն Օրբելյանիի պալատը բաց է, ցանկացողները կարող են այցելել ցուցահանդես», — հայտնում է նախագահի աշխատակազմը։

Նշենք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը սկսվել է 2022 թվականի փետրվարի 24-ին։