Վրաստանի նախագահը կհանդիպի Հռոմի պապին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր՝ հունիսի 16-ին պաշտոնական այցով կուղևորվի Վատիկան: Այցի շրջանակներում նախատեսված է հանդիպում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմը:

Սրա հետ մեկտեղ, Վրաստանի նախագահն այցի շրջանակներում բարձր մակարդակի տարբեր հանդիպումներ կունենա: