Կալաձեն կոչ է արել ապահովել ընդդիմության հանրահավաքի անվտանգությունը

«Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն Ներքին գործերի նախարարությանը կոչ է արել առավելագույնս ապահովել «Միացյալ ազգային շարժման» այսօրվա ակցիայի մասնակիցների անվտանգությունն ու ակցիայի խաղաղ ընթացքը: «Ուզում եմ կոչ անել նաև միջազգային դիտորդական  կազմակերպություններին ավելի մեծ  ուշադրություն դարձնել ու հետեւելակցիային»,- հայտարարել է Կալաձեն:

Կուսակցության գլխավոր քարտուղարն արձագանքել է նաեւ «Միացյալ ազգային շարժման» կողմից ծրագրած հեղափոխության հնարավոր սցենարին՝ նշելով,  որ նա, ով նման բան կխոստանա,  օրենքի ողջ խստությամբ կպատժվի։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի  5-ին Թբիլիսիի կենտրոնական Վարդերի հրապարակում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժմում» կուակցությունը ընտրություններից առաջ նախատեսել է անցկացնել մեծամասշտաբ հանրահավաք։

Թողնել պատասխան