Վրաստանի նախագահը Քվեմո Քարթլիում է

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր՝ մարտի 19-ին Վրաստանի Քվեմո Քարթլիի շրջանում է և հանդիպումներ է անցկացնում տեղի բնակիչների հետ։

Նախագահի աշխատակազմի տեղեկատվությամբ, շրջան այցելելու նպատակը նախընտրական խոստմանը համապատասխան` շրջանի խնդիրներին, ռեսուրսներին ծանոթանալն ու հետագա զարգացմանն աջակցությունն է:

Մառնեուլիի Թամարիս գյուղում ծրագրված է հանդիպում ուսուցիչների հետ: Զուրաբիշվիլին կայցելի նաև Բոլնիսիի թանգարան:

Վրաստանի նախագահը շրջանային այցը կավարտի մարտի 20-ին Գարդաբանիում ու էթնիկ ադրբեջանցիներին կշնորհավորի Նովրուզ Բայրամ տոնի կապակցությամբ: