Նինոծմինդայում ապօրինի հրազեն է առգրավվել. ձերբակալված է մեկ անձ

Ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախեթիի ոստիկանության բաժնի աշխատակիցները Նինոծմինդայում հրազենի ապօրինի ձեռք բերելու և պահելու մեղադրանքով ձերբակալել են մեկ անձի՝ 1989 թվականին ծնված, նախկինում դատված Ս. Ա-ին:

Իրավապահները, օպերատիվ տեղեկության հիման վրա անցկացված հետաքննչական միջոցառումների արդյուքնում, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրլովկա գյուղի կենտրոնական փողոցում կայանած OPEL մակնիշի մեքենայում հայտնաբերել են Մակարով տեսակի չգրանցված հրազեն: Հաստատվել է, որ նշված զենքը պատկանում է Ս. Ա-ին:

Հետաքննություն է ընթանում Վրաստանի քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 4-րդ մասով, ենթադրում է հրազենի անօրինական կրում: Հանցանքը ենթադրում է 4-ից 7 տարվա ազատազրկում: