Վրաստանի նախագահը պետք է հնարավորինս շուտ ներողություն խնդրի. Վոլոդին

Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև օդային ուղևորությունների վերականգնումը սխալ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ վրացական իշխանությունները հակազդման համապատասխան մեխանիզմներ չեն ձեռնարկել:

«Իհարկե, ճիշտ կլինի, որ Վրաստանի նախագահը հնարավորինս արագ ներողություն խնդրի: Ուժեղ մարդը միշտ այդպես է գործում, եթե նա սխալ է թույլ տալիս կամ էլ ինչ-որ քայլեր է անում՝ առանց առաջ նայելու: Եվ եթե նման բան են անում պետությունների ղեկավարները, ի՞նչ հարաբերությունների մասին կարելի է խոսել։ Մինչ այժմ ընդունված միակ որոշումը` ավիափոխադրումների արգելքն է», — ասել է Վոլոդինը` Շվեյցարիայի Դաշնային ժողովի կանտոնի խորհրդի նախագահ Ժան-Ռեն Ֆուրնիեի հետ հանդիպմանը: