Վրաստանի նախագահն ու աշխատակազմը գործուղումների համար ծախսել են 1 417 534 լարի

Վրաստանի նախագահն ու իր աշխատակազմը 2019 թվականի 10 ամսում գործուղումների համար ծախսել են ավելի քան 1 400 000 լարի:

Գործուղումների մասին տեղեկատվություն նախագահի աշխատակազմից խնդրել է interpressnews գործակալությունը:

10 ամսում նախագահն ու նրա աշխատակազմի աշխատակիցները տարբեր երկրներում ունեցել են շուրջ 40 այց, ինչի համար ծախսվել է 1 417 534 լարի: Միայն նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի գործուղումների ծախսերը կազմում են 341 800 լարի:

Ամենաշատ գումար Վրաստանի նախագահը ծախսել է ԱՄՆ այցի շրջանակներում: Զուրաբիշվիլիի ծախսը այստեղ կազմում է 144 616 լարի, աշխատակազմի աշխատակիցների ծախսերը՝ 131 845 լարի: Ամենաքիչը՝ 2 279 լարի Վրաստանի նախագահը ծախսել է Դանիա կատարած մեկօրյա այցի համար: