Վրաստանի ՊՆ-ի 3 աշխատակիցները կալանավորվեցին

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Ջուանշեր Բուրճուլաձեի աներորդուն, նախկին փոխնախարարին և նախարարության մեկ այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյայի կալանավորել են։

Որոշումն այսօր՝ հուլիսի 29-ին, հրապարակել է դատավոր Իրակլի Խուսկիվաձեն։

Կալանավորվել են հետևյալ անձինք`

  • պաշտպանության նախկին փոխնախարար Գիորգի Խաինդրավան,
  • նախարարության գնումների վարչության նախկին ղեկավար Վլադիմիր Ղուդուշաուրին,
  • պաշտպանության նախկին նախարար Ջուանշեր Բուրճուլաձեի աներորդին` Վասիլ Մխեիձեն։

Ղուդուշաուրիի և Խաինդրավայի դեմ առաջադրված մեղադրանքները «առանձնապես խոշոր չափի գումարի խմբակային հափշտակություն» են որակվել, իսկ Վասիլ Մխեիձեն մեղադրվում է «հափշտակությանն օժանդակելու» համար։