Նոյեմբերի 20-ից Թբիլիսիում նոր երթուղիներ կլինեն

Թբիլիսիում նոյեմբերի 20-ից հասարակական տրանսպորտի երթուղիները կհամալրվեն։ Այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։ 

Ըստ քաղաքապետի` նոր երթուղիները կսպասարկեն այն թաղամասերին, փողոցներին, շրջաններին, որտեղ հասարակական տրանսպորտը լուրջ խնդիր էր։ 

Նոր երթուղիների ցանկը հետևյալն է. 

  • N421 երթուղին մետրոյի «Գուրամիշվիլի» կայարանից Ուռեկի փողոցով կսպասարկի Զղվիսուբանիի XI-III-IV միկրոշրջանները։ 
  • N441 երթուղին Դիղոմի գյուղի կենտրոնից շարժվում է դեպի գյուղի՝ Ռուսթավելի, Կղազբեգի և Փիրոսմանի փողոցների ուղղությամբ։ 
  • Դիղոմի գյուղի կենտրոնից N443 երթուղին կսպասարկի Դիդգորի և Թելովանի գյուղերը։ 
  • Մետրոպոլիտենի «Ախմետելի թատրոն» կայարանից N446 երթուղին կանցնի Խիզանիշվիլի և Վեկուա փողոցներով՝ Մայիսուրաձե և Ինգուշեթի փողոցների ուղղությամբ։ 
  • N454 երթուղին կսպասարկի Վարկեթիլի III ա միկրոշրջանը մինչև Վարկեթիլի մետրոյի կայարան և կփոխարինի N54 երթուղուն։ 
  • N494 երթուղին կսպասարկի Մուխիանի քոթեջների Վարդիսուբանի փողոցը մինչև մետրոյի «Ախմետելի թատրոն» կայարան, միևնույն ժամանակ կփոխարինի N104 երթուղուն:

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր