Վրաստանի շրջանների զարգացումն առաջնահերթություն է. Զուրաբիշվիլի

Նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, ում սատարում է իշխող «Վրացական երազանք»-ը, աջակիցների հետ հանդիպմանը կարևորել է հատկապես շրջանների զարգացումը։

Հաղթանակի դեպքում, ըստ նրա, նախագահականում կձևավորվի այդ հարցով զբաղվող մարմին, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ գործունեություն իրականացնել։

«Այսօր Վրաստանում շրջանների հավասար զարգացումը գլխավոր առաջնահերթությունն է: Երկիրը չի զարգանում և չի զարգանա, եթե կլինի միայն մի մեծ Թբիլիսի, շուրջը՝ դատարկություն»,- Զուրաբիշվիլիի խոսքերն է մեջբերում  Rustavi 2-ը:

Նախագահի թեկնածուն ուշադրություն է հրավիրել նաև Վրաստանի տարածքների բռնազավթման և նախագահի ինստիտուտի կարևորության մասին հարցերին:

Զուրաբիշվիլին այսօր նախատեսում է հանդիպումներ ունենալ Սիղնաղիում և Դեդոփլիսծղարոյում: