ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնել է, որ հայ-վրացական սահմանին վերջին մի քանի շաբաթների ընթացքում գոյություն ունեցող խնդիրը՝ կոնյակ արտահանող բեռնատարների ուշացումը, լուծվել է։ Դրա մասին հայտարարել է նաև Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Լաշա Դարսալիան:
Կոմիտեի տվյալներով՝ հունիսի 19-ի դրությամբ անցակետից դուրս է եկել հայկական ապրանքանիշի կոնյակով բեռնված 33 բեռնատար։
Նախորդ օրը՝ հունիսի 18-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ վրացական կողմը խոստացել է ճանապարհ բացել 50 բեռնատարի համար։
Վերջերս Հայաստանում խոսվում էր կոնյակի տարանցման ուշացման մասին՝ ապրանքի որակի ստուգման պատճառաբանությամբ, որի կապակցությամբ բողոքի ցույցեր էին անցկացվել Երևանում Վրաստանի դեսպանատան մոտ։