Վրաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները փոխվում են

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շամբան խոսել է այն ռիսկերի մասին, որոնք կարող են ծագել աբխազ հասարակության շրջանում՝ Բիճվինթայի ծովային (ջրային) տարածքի և առափնյա հատվածի մի մասը Ռուսաստանին փոխանցելու խնդրի առիթով:

Շամբան նշել է, որ Վրաստանի և Ռուսաստանի հարաբերությունները փոխվում են. կողմերը ծրագրում են կառուցել Ռուսաստան-Վրաստան կապող թունել՝ ընդլայնելով Զեմո Լարսում (Վերին Լարսում) մուտքի միջոցները։

«Եթե ​​նայենք լրատվամիջոցներին, ապա նրանք այնպիսի բացասական ալիք են սերմանել Ռուսաստանի հետ հարաբերությունների առումով, որ դա չի բխում մեր շահերից։ Իրավիճակը պետք է տեսնել ընդհանուր պատկերի մեջ։

Հասարակության նման պառակտմամբ մենք որևէ հեռանկար չենք կարող ունենալ։ Նման վերաբերմունքով ամեն ինչ կկորցնենք։ Այն, ինչ այսօր տեղի է ունենում Ուկրաինայում, ցույց է տալիս մեզ, որ աշխարհն այլ է լինելու, և որտեղ ենք լինելու մենք տարածաշրջանում»,- ասել է Շամբան։

Աբխազական ընդդիմությանը կոչ է արվում զերծ մնալ հակառուսական արտահայտություններից