Վրաստանի խորհրդարանում սկսվում են կառավարության նոր կազմի լսումները

Այսօրվանից Վրաստանի խորհրդարանում սկսվում են կառավարության նոր կազմի լսումները:

Այսօր համապատասխան նախարարների թեկնածուներին կլսեն խորհրդարանի ֆինանսա-բյուջետային, ագրարային հարցերի, ոլորտային տնտեսության և տնտեսական հարցերի, շրջակա միջավայրի պաշտպանության և բնական ռեսուրսների և համայնքային քաղաքականության և ինքնակառավարման կոմինետերում:

Վաղը տեղի կունենան լսումներ Եվրոպայի հետ ինտեգրացիայի, սփյուռքի և կովկասյան հարցերի և արտաքին հարաբերությունների կոմիտեների նիստերը, որտեղ կլսեն ԱԳ նախարարի թեկնածու Դավիթ Զալկալիանիին:

Կառավարության անդամների լսումներից հետո, դեկտեմբերի 24-ին հարցը կդրվի լիագումար նիստի քննարկման:

Կառավարության անդամների թեկնածուները Գիորգի Գախարիայի գլխավորությամբ հետևյալն են՝

  • Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարը Մայա Ցքիթիշվիլին է,
  • Արդարադատության նախարարը՝ Գոչա Լորթքիփանիձեն,
  • Ներքին գործերի նախարարը՝ Վախթանգ Գոմելաուրին,
  • Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը` Նաթիա Թուրնավան,
  • Արտաքին գործերի նախարարը` Դավիթ Զալկալիանին,
  • Ֆինանսների նախարարը Իվանե Մաճավարիանին,
  • Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարը` Միխեիլ Չխենկելին,
  • Բռնի տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության, սոցիալական  պաշտպանության նախարարը` Էկատերիե Տիկարաձեն,
  • Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության նախարարը` Լևան Դավիթաշվիլին։

Հայտնի է Վրաստանի նոր կառավարության կազմը