Վրաստանից արտաքսված լրագրողին թույլ չեն տալիս լքել երկիրը

Վրաստանից Ադրբեջան արտաքսված և գրեթե մեկ ամիս առաջ Ադրբեջանի միջազգային անձնագիր ստացած ադրբեջանցի լրագրող Աֆգան Սադիգովը պնդում է, որ իրեն թույլ չեն տալիս լքել երկիրը։

Մայիսի 26-ի կեսգիշերին Բաքվի միջազգային օդանավակայանում գտնվող Աֆգան Սադիգովն այս տեղեկությունը գրել է Ֆեյսբուքում։

«Ինձ արգելված է լքել երկիրը։ Մաքսատանն ինձ ասացին, որ այս արգելքը սահմանել են Հանրապետության գլխավոր դատախազությունն ու Ներքին գործերի նախարարությունը», — գրել է նա։

Նա նաև հավելել է, որ իր դեմ որևէ քրեական կամ վարչական վարույթ չի ընթանում։