Վրաստանից արտաքսվել է 26 օտարերկրացի

Վրաստանի ներքին գործերի նախարարության Միգրացիայի դեպարտամենտը և նախարարության համապատասխան ստորաբաժանումները Վրաստանից արտաքսել են 26 օտարերկրյա քաղաքացու, հայտնել են նախարարությունից։

«Վերջին օրերին ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել են Հնդկաստանի, Թուրքիայի, Չինաստանի, Պակիստանի, Թուրքմենստանի, Իրաքի, Եգիպտոսի, Ադրբեջանի, Հորդանանի և Չադի 26 քաղաքացիներ։ Գործող օրենսդրության համաձայն՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր։

Վրաստանի ներքին գործերի նախարարության Միգրացիայի դեպարտամենտը երկրի ներսում անօրինական միգրացիայի դեմ պայքարի համար պատասխանատու մարմինն է։ Նրա լիազորություններից են Վրաստանում առանց օրինական հիմքերի գտնվող օտարերկրյա քաղաքացիների նույնականացումը և Վրաստանից արտաքսումը», — ասված է ՆԳ նախարարության հաղորդագրության մեջ։