Թբիլիսիի քաղաքապետարանը ներկայացրել է Fix Tbilisi հավելվածը

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկայացրել է քաղաքապետարանի նոր հավելվածի՝ Fix Tbilisi-ի գործառույթներն ու հնարավորությունները։

Ըստ Թբիլիսիի քաղաքապետարանի` Fix Tbilisi-ն քաղաքապետարանի ու քաղաքացիների միջև հաղորդակցության միջոց է, որն ստեղծվել է քաղաքապետարանին մայրաքաղաքում առկա խնդիրների մասին տեղեկացնելու համար։

Հավելվածը միավորում է խնդիրների չորս կատեգորիա՝ ճանապարհային ենթակառուցվածքի վնաս, ծառերի և բույսերի վնաս, արտաքին լուսավորության վնաս և այգու ենթակառուցվածքների վնաս:

Ինչպես պարզաբանել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, քաղաքացին կկարողանա փաստաթղթավորել վնասը, լուսանկարել, նշել հասցեն և կցել նկարագրությունը։ Նշված տեղեկատվությունը ավտոմատ կերպով տրամադրվում է համապատասխան քաղաքային ծառայությանը, որը կսկսի արձագանքել դիմումին, և տեղեկություն տրամադրող քաղաքացին նույն հավելվածի միջոցով կստանա թարմացված տեղեկություն խնդրի լուծման փուլի մասին։