Վերջին օրերին Վրաստանից արտաքսվել է 27 օտարերկրյա քաղաքացի։
Միգրացիայի վարչության տվյալներով՝ երկրից արտաքսվել են Թուրքիայի, Հնդկաստանի, Ադրբեջանի, Չինաստանի, Թաիլանդի, Թուրքմենստանի, Գերմանիայի, Պակիստանի, Եգիպտոսի, Իսրայելի և Լիբանանի քաղաքացիներ։
«Ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության աշխատակիցները, նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ, վերջին օրերին Վրաստանից արտաքսել են 27 օտարերկրյա քաղաքացու։
Գործող օրենսդրությամբ՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր», — ասված է հաղորդագրության մեջ։