Վրաստանից արտաքսվել է 74 օտարերկրյա քաղաքացի

Վերջին օրերին Վրաստանից արտաքսվել է 74 օտարերկրյա քաղաքացի, հաղորդել է Ներքին գործերի նախարարությունը։

Նախարարության տվյալներով՝ երկրից արտաքսվել են հետևյալ երկրների քաղաքացիներ՝ Ադրբեջանի, Բելառուսի, Եգիպտոսի, Թուրքմենստանի, Հնդկաստանի, Հորդանանի, Նիգերիայի, Ռուսաստանի, Հայաստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Չեխիայի, Չինաստանի և Թուրքիայի։

«Ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության աշխատակիցները, նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ, վերջին օրերին ձեռնարկված միջոցառումների արդյունքում Վրաստանից արտաքսել են 74 օտարերկրյա քաղաքացու։
Գործող օրենսդրության համաձայն՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր», — ասված է հաղորդագրության մեջ։