Հվ․ Օսիայում չեն հավատում Զուրաբիշվիլիի հայտարարությանը

Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի դե ֆակտո արտաքին գործերի նախարարի (ԱԳՆ) պաշտոնակատար Դմիտրի Մեդոևը պատասխանել է մայիսի 26-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությանը, որում Զուրաբիշվիլին ասել է, որ Վրաստանի բռնազավթված տարածքների վրա վրացական պետության կողմից հարձակման սպառնալիք չկա։

Ըստ Մեդոևի՝ Զուրաբիշվիլիի հայտարարությունը հիշեցնու է 2008 թվականի օգոստոսյան պատերազմից առաջ վրաց պետական ​​գործիչներից մեկի (խմբ. Սաակաշվիլիի) խոստումը՝  «չի հարձակվի Հարավային Օսիայի վրա»։

«Ուրեմն այս անգամ ի՞նչ կարելի է ակնկալել տիկին Զուրաբիշվիլիի նման հայտարարությունից»,- ասել է Մեդոևը։

Նշենք, որ երեկ՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ելույթ ունենալով Անկախության օրվան նվիրված միջոցառմանը, դիմել է երկրի օկուպացված շրջաններում բնակվող քաղաքացիներին և ասել, որ Վրաստանը մտադիր չէ իր տարածքները վերադարձնել «պատերազմով և ուժով»։