Խորհրդարանի դիմաց լրագրողները բողոքի ակցիա են անում՝ Ղարիբաշվիլիի ժամանման առթիվ

Ընդդիմադիր «Մթավարի արխիի», Pirveli TV-ի, Formula-ի և այլ լրատվամիջոցների ներկայացուցիչները հերթական ցույցն են անցկացնում՝ պահանջելով ազատ արձակել ընդդիմադիր «Մթավարի արխիի» հիմնադիր Նիկա Գվարամիային։

Նրանք հավաքված են Վրաստանի խորհրդարանի դիմաց, որտեղ այս պահին գտնվում են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և նախարարների կաբինետի անդամները։

Տտեղում մոբիլիզացված են ոստիկանները և թույլ չեն տալիս ցուցարարներին մտնել խորհրդարան։

Իսկ խորհրդարանում աշխատոող մի խումբ լրագրողներ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ելույթին զուգահեռ կախել են «Ազատություն Նիկային» գրությամբ պաստառ։

Նշենք նաև, որ մայիսի 16-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը ընդդիմադիր «Մթավարի արխիի» հիմնադիր Նիկա Գվարամիային դատապարտել է 3 տարի 6 ամիս ազատազրկման։

Կարդացեք նաև՝

Գվարամիայի ազատազրկման արձագանքներն ամփոփ

Քաղաքական հաշվեհարդար է․ փորձագետը մեկնաբանում է ընդդիմադիր մեդիայի հիմնադրի ազատազրկումը