Վրաստանում 1 օրում սահմանափակումների խախտման համար շուրջ 550 անձ է տուգանվել

Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկատվությամբ՝ հունիսի 11-ի դրությամբ, 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների խախտման 448 դեպք է հայտնաբերվել:

Գերատեսչության տեղեկատվությամբ՝ ոստիկանությունը վարչական իրավախախտումների օրենսգրքի 42-րդ հոդվածի համաձայն տուգանել է 49 ֆիզիկական անձի, որոնց մեջ կան քաղաքացիներ, որ խախտել են ժամը 23:00-05:00-ն սահմանված տեղաշարժի արգելքի կարգը: Դիմակ կրելու կարգի խախտման համար 24 ժամում տուգանվել է 313 անձ, կրկնակի խախտման համար՝ 86 անձ:

ՆԳ նախարարությունը կոչ է անում բոլոր քաղաքացիներին պահպանել սահմանված կարգը, հակառակ դեպքում նրանց դեմ կօգտագործվեն օրենքով սահմանված համապատասխան միջոցներ:

Հիշեցնենք՝ դիմակ կրելու կարգի խախտման համար անձը ենթարկվում է վարչական պատասխանատվության՝ տուգանք 20 լարիի չափով, կրկնելու դեպքում՝ 40 լարի: Ինքնամեկուսացման և կարանտինի կարգի խախտման համար ֆիզիկական անձը տուգանվում է 2000 լարիով, իրավաբանական անձը՝ 10 000 լարիով: