Վրաստանում ԱՄՆ դեսպանի այցը Սամցխե-Ջավախեթի՝ ամփոփ

Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանն ապրիլի 18-ին եղել է Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի մարզում: ԱՄՆ դեսպանը հանդիպել է Սամցխե-Ջավախեթիի մարզպետ Բեսիկ Ամիրանաշվիլիին, Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանի, Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի հետ, այցելել է նաև Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարան:

Ամիրանաշվիլին Ախալցիխեի քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպմանն ԱՄՆ-ի դեսպանին տեղեկացրել է Սամցխե-Ջավախեթիի տեսարժան վայրերի, ընթացիկ և իրականացվող լայնածավալ ծրագրերի և ապագա նախագծերի մասին։ Ուշադրություն է դարձվել տարածաշրջանի սոցիալ-տնտեսական իրավիճակին, զբոսաշրջային ներուժին և մշակութային ժառանգության պահպանման խնդրին։

Այս կապակցությամբ ԱՄՆ-ի դեսպան Ռոբին Դաննիգանն ընդգծել է համատեղ ծրագրերի իրականացման կարևորությունը։ Կողմերը խոսել են նաև երկու երկրների միջև առկա բարեկամական և գործընկերային հարաբերությունների կարևորության մասին և պատրաստակամություն հայտնել հետագա համագործակցությունը խորացնելու։

Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը դեսպանի հետ հանդիպմանն ընդգծել է Վրաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության կարևորության մասին։ Հանդիպմանը քննարկվել են նախատեսված և ապագա ծրագրերը, կրթության, մշակութային ժառանգության վերականգնման, երիտասարդների զբաղվածության և դրամաշնորհային ծրագրերի ոլորտների կարևորությունը: Դաննիգանը կարևորել է համատեղ ծրագրերի իրականացումը:

Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի հետ հանդիպմանը քննարկել են մունիցիպալիտետի սոցիալ-տնտեսական խնդիրների մասին, ինչպես նաև քննարկվել է Նինոծմինդայի հետագա զարգացման հեռանկարներն ու բնակչության կարիքները։
Մոսոյանը հանդիպումից հետո ասել է. «Մեր հանդիպման նպատակն է խորացնել համագործակցությունը և համակարգել աշխատանքը»:

Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանում դեսպան Դաննիգանը հատկապես ընդգծել է երիտասարդության կարևոր դերը երկրի եվրաատլանտյան ճանապարհին։
Դեսպանն ասել է՝ ԱՄՆ-ն աջակցում է բոլոր վրացիների ջանքերին՝ ուղղված երկրի ԵՄ ձգտումներին: