Վրաստանում անվճար բուժօգնություն է ստացել 6801 քաղաքացի

Վրաստանում 2022 թվականի հունվարի 1-ից մինչև ապրիլի 13-ը պետական ​​ուղեգրման ծառայությունների ծրագրով անվճար բուժօգնություն է ստացել 6801 քաղաքացի: Ֆինանսավորման չափը կազմել է 15 մլն 971 հազար 811 լարի։ Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարությունը:

Հիշյալ ​​ծրագրի նպատակն է ֆինանսավորել Վրաստանի քաղաքացիների անհրաժեշտ բժշկական ծառայությունները ինչպես Վրաստանում, այնպես էլ արտերկրում (անհրաժեշտության դեպքում):

Ծրագրով մատուցվող ծառայությունները ներառում են ինչպես շտապ, այնպես էլ պլանավորված բժշկական օգնություն, ամբուլատոր և ստացիոնար ծառայություններ, վիրահատություններ, դեղորայքային և ախտորոշիչ կլինիկական-լաբորատոր հետազոտություններ։

Ծրագրից կարող են օգտվել՝

  • Անձինք, ովքեր ներկայացնում են համապատասխան դիմում, որով պահանջում է ֆինանսավորում բժշկական ծառայությունների համար
  • Առանց դիմումի կարող են հետևյալ ծառայություններից օգտվել՝
  • Բնական աղետներից, արտակարգ իրավիճակներից տուժած քաղաքացիները
  • Օկուպացված տարածքներում բնակվող Վրաստանի քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր մշտապես բնակվում են Վրաստանում
  • Վրաստանի ներքին գործերի նախարարության, Վրաստանի պաշտպանության նախարարության, Վրաստանի արդարադատության նախարարության կառավարման ոլորտում գործող հատուկ քրեակատարողական ծառայության ոստիկանները կամ զինվորականները
  • Սրտի բնածին հիվանդություն ունեցող Վրաստանի քաղաքացիները և այլք:

Ծրագրի մասին մանրամասն կարող եք կարդալ կառավարության պաշտոնական կայքում (www.moh.gov.ge):