Վրաստանում այսօր նշվում է Սուրբ Անդրեաս Առաջինի հիշատակության օրը

Այսօր՝ մայիսի 12-ին վրաց Ուղղափառ եկեղեցին նշում է Սուրբ Անդրեաս Առաջինի հիշատակության օրը։

Նշենք, որ Վրաստանում այս օրն ունի պետական ​​տոնի կարգավիճակ և երկրում ոչ աշխատանքային օր է:

Սուրբ Անդրեասն առաջինն էր, ով Վրաստանում քրիստոնեություն էր քարոզում՝ մ.թ. 1-ին դարում։ Այս օրը տոնական արարողություններ են անցկացվում Վրաստանի բոլոր ուղղափառ եկեղեցիներում: