Վրաստանում բենզինն էժանացել է

Վրաստանում բենզինն էժանացել է: Գրեթե բոլոր հայտնի ցանցերի բենզալցակայաններում  բենզինի գինը նվազել է երեք թեթրիով:

Rompetrol-ում և Wissol-ում «եվրո ռեգուլյար»-ի գինը 2,32 լարի է, Lukoil-ում հասել է 2,25 լարիի, Socar-ի «նանո եվրո ռեգուլյար»-ն այս պահին արժե 2,26 լարի։

Դիզելային վառելիքի գները չեն փոխվել: